Բելառուսի կառավարությունը հրաժարական է ներկայացրել - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/17/2020

Բելառուսի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Բելառուսի Հանրապետության կառավարությունը Սահմանադրության պահանջով վայր է դրել լիազորությունները: Այս մասին ասված է Բելառուսի իրավական ակտերի ազգային պորտալում:

Հանրապետության վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է կառավարության հրաժարականը, սակայն հանձնարարական է ստորագրել, ըստ որի` կառավարությունը պետք է շարունակի իրականացնել իր լիազորությունները, մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը:


Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ցույցեր են ընթանում երկրում օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, որտեղ 80.1% քվեով վերընտրվել է 26 տարի երկիրը կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ընտրությունների արդյունքները, սակայն ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել դրանք: 

No comments:

READ MORE