Ինչու է իրականում հեռանում Մանե Թանդիլյանը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/19/2020

Ինչու է իրականում հեռանում Մանե Թանդիլյանը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ու համանուն կուսակցության անդամ Մանե Թանդիլյանն այսօր անսպասելիորեն հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, ինչպես նաև դադարեցնում է գործունեությունը՝ որպես կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ Այս մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում` մանրամասնելով, որ առողջական խնդիրների պատճառով է նման որոշում կայացրել:

«Տևական ժամանակ է` ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։
Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ», – գրել է նա։
Նա շնորհակալություն է հայտնել իր քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստան»-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև շեշտել, որ այս թեմայով այլևս հայտարարություններ ու մեկնաբանություններ չի անելու: Իհարկե՝ հիմք ընդունելով տիկին Թանդիլյանի հայտարարությունը նրան նախեւառաջ քաջ առողջություն ենք մաղթում, սակայն նշենք, որ անակնկալ հրաժարականն, այդուհանդերձ որոշ կասկածներ են առաջ բերում՝ չկան արդյոք այլ պատճառներ, որոնք գումարվել են առողջական խնդիրներին: Գաղտնիք չէ, որ Մանե Թանդիլյանը ԼՀԿ-ի ամենասկզբունքային ներկայացուցիչներից է, եթե չասենք՝ ամենասկզբունքային, ով քաղաքականության մեջ քանիցս ի ցույց է դրել իր ինքնուրույնությունն ու պահպանել հայացքները: Շուրջ երկու տարի առաջ էլ նրա շուրջ աղմուկ բարձրացավ, «պարտադիրից» պարտադրված հրաժարական ներկայացրած Մանե Թանդիլյանը չդավաճանեց իր սկզբունքներին, իր պայքարին, թեպետ հակառակում համոզելու բազում փորձերի: Հանրության աչքի առաջ ընթացող գործընթացները դեռ չեն մոռացվել, պարտադիր կուտակայինի բաղադրիչի կիրառումը Թանդիլյանին դրդեց հրաժարական ներկայացնել սոցապնախարարի պաշտոնից, Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի հորդորով  կարճ ժամանակահատված փորձեց կանխել հրաժարականը, բայց Թանդիլյանն ի վերջո չդավաճանեց իր սկզբունքներին, եւ չէր էլ կարող, քանի որ քաղաքականություն էր մտել «Դեմ եմ» շարժման միջոցով: Ընդհանրապես քաղաքական գործընթացներից ակնհայտ էր դառնում, որ ԼՀԿ-ում Թանդիլյանը կոնգնիտիվ դիսոնանսի վիճակներում էր, միշտ ինչ-որ բան նրան չէր գոհացնում, միշտ լուրեր էին սպրդվում, որ նա ավելի արմատական դիրքորոշում ունի որեւէ հարցի շուրջ, քան կուսակցությունը: Վերջերս էլ խոսում էին, որ Թանդիլյանը Մարուքյանին համոզել է միանալ ԲՀԿ-ին Սահմանադրական դատարան դիմելու հարցով, բայց ապարդյուն:
Թանդիլյանի եւ Մարուքյանի հայացքները էականորեն տարբերվում են միմյանցից: Մարուքյանը մանեւրի մեծ վարպետ է, ինչպես տեսնում ենք նա կարող է համագործակել թե Սերժ Սարգսյանի, թե Միքայել Մինասյանի, թե Նիկոլ Փաշինյանի, անգամ Արման Բաբաջանյանի հետ: Մամուլում ն րա կապերի եւ համագործակցության մասին բազում հրապարակումներ են եղել: Իսկ վերջերս այդ մասին խորհրդարանի ամբիոնից են անգամ Մարուքյանի երեսին նետում: Այնպես որ, բոլորի հետ խաղեր տվող մարուքյանական տեսակի հետ դժվար է ու բարդ ճանապարհ անցնելը եւ չի բացառվում, որ Մանե Թանդիլյանը ուղիղ չի հայտնում հեռանալու պատճառները՝ հաշվի առնելով միասին անցած ճանապարհը եւ ընկերությունը: Արդեն համացանցում տեղեկություններ են պտտվում, որ նա Հայաստանից գնալու է եւ միանա արտերկրում ապրող ընտանիքին:

Mediatime

Комментариев нет: