Արժեր, իրոք, հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը. Դերասանուհի Նարինե Ոսկանյանը կոչ է արել դադրեցնել դրամահավաքը (տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/14/2020

Արժեր, իրոք, հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը. Դերասանուհի Նարինե Ոսկանյանը կոչ է արել դադրեցնել դրամահավաքը (տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել ենք, հումորային դերասանուհի Նարինե Ոսկանյանը (Պաուզա Անո) սրտի շտապ վիրահատության կարիք ունի։ Վիրահատության արժեքը  3 000 000 դրամ է:

Դերասանուհին տեսաուղերձով դիմել էր հանրությանը՝ խնդրելով օգնել իրեն այս ծանր պահին։

Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում դերասանուհին հայտնեց, որ ամերիկահայ բարերար Գրիգոր Թերմենջյանը վիրահատության ամբողջ գումարը փոխանցել է իրեն եւ կոչ է արել դադարեցնել դրամահավաքը:

Դերասանուհին հայտնել է, որ իր հետ կապվել է նաեւ, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, եւ ասել, որ նույնպես ուղարկել է վիրահատության գումարը:

Նարինե Ոսկանյանը նաեւ շնորհակալություն է հայտնել բոլորին և խնդրել, որ այլևս իրեն գումար չուղարկեն:

«Արժեր, իրոք, հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը»,- հավելել է դերասանուհին

No comments:

READ MORE