Երևանից շարժվել է օպերխումբ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/09/2020

Երևանից շարժվել է օպերխումբ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան



Իմ տեղեկություններով Երևանից շարժվել է օպերխումբ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար: Այս մասի իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Վլադիմիր Գասպարյանի Սևանի տան մոտակայքում հայտնվել է ոստիկանական Նիվա, իմ տեղեկություններով Երևանից շարժվել է օպերխումբ Գասպարյանին ձերբակալելու համար»,- գրել է նա:


Այս գրառումից րոպեներ անց փաստաբանը տեսանյութ է հրապարակել, որում ասում է.  «Մեր այսպես կոչված նոր, թավշյա իշխանությունները որոշել են մի հիմար, անպատկառ հիմքով ձերբակալել ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ- գնդապետ Վլադիմիր Գասպարյանին: Այդ տեղեկությունները մենք ստանում ենք ամեն վայրկյան, սա ես համարում եմ ընդհանուր առմամբ հասկանալի եւ նորմալ, երբ որ արվամոլները չեն սիրում նորմալ մարդկանց: Մեր տեղեկություններով Երեւանից արդեն շարժվել է օպերատիվ խումբ, որպեսզի ձերբակալաեն իրենց հրամանատարին: Ես ցավակցում եմ այդ խմբին, որովհետեւ իրենք ամբողջ կյանքը ապրելու են մի բանով, որ չեն կարողացել ընդդիմանալ սրիկա հրամանին»:

Փաստաբանը հավելում է, որ Վլադիմիր Գասպարյանի ձերբակալությունը կլինի այս կեղտոտ պրոցեսի ավարտի սկիզբը եւ մեր պետականությունը կվերածնվի:
«Մենք գործ ունենք լրջագույն անձի հետ եւ էս երկրի հիմնադիր մարդկանցից մեկի հետ, փորձեք, դա կլինի ձեր վախճանը եւ մեր պետականության վերածնունդը»,-  ասաց նա` հավելելով, որ իրենք սպասում են ոստիկաններին եւ նրանցից վախեցող չկա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանը դատական հայց կներկայացնի «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ կապված:

News.am

Комментариев нет: