Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուին հարց է ուղղվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի՝ «Արքայական ակումբ» տեղափոխության հնարավորության վերաբերյալ:
Վերջին շրջանում թեժացել են խոսակցություններն այն մասին, որ արգենտինացին ցանկություն ունի հեռանալ «կապտանռնագույնների» ճամբարից:
«Կարո՞ղ է Մեսին «Բարսելոնայից» տեղափոխվել «Ռեալ», ինչպես ես արեցի: Ոչ մի ակումբ այս տարի չի կարող վճարել այն հրաժարագինը, որ նշված է Մեսիի պայմանագրում: Տրանսֆերային շուկայում ներկայումս քիչ բան է տեղի ունենում: Ես կարծում եմ, որ ցանկացած ակումբի համար շատ դժվար է կամ նույնիսկ անհնար վճարել Մեսիի պայմանագրում ամրագրված գումարը: Չեմ կարծում, թե մենք կտեսնենք այնպիսի մի բան, որ նման է ինձ հետ 20 տարի առաջ տեղի ունեցածին»,- Ֆիգուի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք՝ Ֆիգուն 2000 թվականին «Բարսելոնայից» տեղափոխվել է «Ռեալ»: Նա մադրիդյան թիմում հանդես է եկել 2000-2005թթ․: Ֆիգուն «Ռեալում» մասնակցել է 239 խաղի և խփել 57 գոլ: Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2009 թվականին, վերջին ակումբը եղել է «Ինտերը»: Պորտուգալացին խաղացել է նաև Լիսաբոնի «Սպորտինգում» ու «Բարսելոնայում»:

No comments:
Post a Comment