Կրթության չափորոշիչների նախագիծը արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/07/2020

Կրթության չափորոշիչների նախագիծը արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կրթության չափորոշիչների նախագիծը երեկ քննարկվել է վարչապետի հետ։ Գործադիրի այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց՝ շրջանառության մեջ դրված նախագիծն արտահայտում է Կառավարության ռազմավարական պատկերացումները հանրակրթության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ։ «Այս ընթացքում, իհարկե, կբարելավվի այդ նախագիծը, և մենք պետք է արձանագրենք այդ ռազմավարական պատկերացումը։ Հաջորդ փուլում կքննարկենք առարկայական չափորոշիչները, արդեն իսկ պատրաստ ենք մեր ռազմավարական պատկերացումները բաց, լայնորեն կիսել հանրության հետ և ի ցույց դնել, որ այդ ռազմավարական պատկերացումները բխում են ՀՀ-ի պետական, ազգային շահերից»,- մասնավորապես նշեց Փաշինյանը։

Комментариев нет: