ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Այս և շատ այլ հարցեր քննարկվել են այսօր ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Քննարկվող հիմնական թեման երկրպագուներին աստիճանաբար մարզադաշտեր վերադարձնելու հարցն էր: Կոնֆերանսի մասնակիցներն ընդգծել են, որ հիգիենայի և սանիտարական միջոցառումների խստիվ պահպանման անհրաժեշտությունը հանդիպումների ժամանակ:
ՈՒԵՖԱ-ն համարում է, որ չափացանց վաղ է ազգային հավաքականների մասնակցությամբ սեպտեմբերին կայանալիք հանդիպումների ընթացքում երկրպագուների ներկայությունը թույլատրելու համար: Անհրաժեշտ է անցկացնել թեստային հանդիպումներ՝ երկրպագուների ներկայության ազդեցությունը առողջապահական հետագա զարգացումների վրա որոշելու համար:
Առաջարկվել է, որպես նախադեպային հանդիպում, դիտարկել Եվրոպայի Սուպերգավաթի՝ սեպտեմբերի 24-ին Բուդապեշտում կայանալիք հանդիպումը:
Հիշեցնենք, որ մեր ազգային ընտրանին սեպտեմբերի 5-ին Ազգերի լիգայի շրջանակում արտագնա խաղում մրցելու է Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իսկ սեպտեմբերի 8-ին սեփական հարկի տակ՝ Էստոնիայի հետ։

No comments:
Post a Comment