Ինչն է հունից հանել Անկարային ու Բաքվին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/24/2020

Ինչն է հունից հանել Անկարային ու Բաքվին

Բավական էր Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեր Արեւելյան Միջերկրականում Թուրքիայի հետ դիմակայության հարցում Հունաստանին եւ Կիպրոսին աջակցության մասին, Անկարան ու Բաքուն անմիջապես հանդես հայտարարություններով: Նախ Թուրքիայի ԱԳՆ-ն Հայաստանին «խորհուրդ տվեց» զբաղվել Սեւանա լճով եւ ոչ թե Միջերկրականի խնդիրներով, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց եղբայրական Թուրքիայի քայլերի վճռական աջակցության մասին:


Հայաստանի դիրքորոշումն ու հայտարարությունները, որոնք անհիմն մեղադրանքներ են պարունակում Թուրքիայի հասցեին, պետք է դատապարտվեն ու կանխվեն որպես Միջերկրական ավազանում լարված իրավիճակի ֆոնին սեփական քաղաքական նեղ շահերի չարաշահում, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:


Ի՞նչն է այդպես հունից հանել Բաքվին ու Անկարային: Հայաստանը 100 տարի չէր խոսում իր իրավունքների մասին, մնալով 1921 թ. ռուսների ու թուրքերի «մեծահոգաբար» թողած սահմաններում: Լռությունն արդարացվում էր պայքարի ռեսուրսի բացակայությամբ, նոր ցեղասպանության վախով, Ռուսաստանի բարկությամբ եւ այլն: Մոսկվան ու Անկարան ամեն կերպ «տաք են պահել» այս վախերը, հայերին «ապահովելով» գոյհության նվազագույն պայմաններ:


Արցախի պատերազմը, 2015-2016-ի եւ 2018-ի մարտական գործողությունները իրավունքի եւ վախերը հաղթահարելու վկայությունն են: Ոչ ոք չի խանգարում խոսել իրավունքների մասին, եւ Հայաստանը սկսել է խոսել: Սեփական իրավունքների մասին հայտարարելը եւ այդ ուղղությամբ քաղաքականությունն ամենաուժեղ զենքն են:

Քաղաքականությունը պետք է ուղղված լինի ապագային՝ հիմնված անքակտելի իրավունքների վրա: Հայերի այդ իրավունքներն առավել քան շատ են:

Комментариев нет: