Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ընթացքում ադրբեջանցի զինծառայող է զոհվել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/09/2020

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ընթացքում ադրբեջանցի զինծառայող է զոհվել


Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունների ընթացքում ադրբեջանցի զինծառայող է զոհվել։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Freeazerbaijan.info կայքը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այս շաբաթվա ընթացքում։ Ադրբեջանի ԶՈՒ-ի ներկայացուցիչները մահացածի հարազատներին ասել են, որ իրենց որդին՝ Նախիջևանի N զորամասի ենթասպան, ինքնասպանություն է գործել։ Սակայն, կայքի տեղեկություններով, իբր ինքնասպան եղած զինծառայողը մահացել է թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ տեխնիկա-տակտիկական զորավարժությունների ընթացքում, Թուրքիայի ԶՈւ-ի զինծառայողի արձակած կրակոցից։ Կայքը նաև գրում է, որ երկու երկրների համատեղ զորավարժությունների ընթացքը ցույց է տալիս՝ ադրբեջանական ու թուրքական ստորաբաժանումների գործողությունների միջև չկա  համաչափություն, որոշակի տարաձայնություններ են առկա։ Նշենք, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեկնարկել են հուլիսի 29-ից։ Ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժություններն անցկացվել են Բաքվում ու Նախիջևանում օգոստոսի 1-5-ը։ Իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ զորավարժություններն անցկացվում են հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում (Գանձակ), Քյուրդամիրում ու Եվլախում։


© factor.am

Комментариев нет: