Ապրիլյան պատերազմը եղել է կազմակերպված. սպասում ենք Քննիչ հանձաժողովի զեկույցին․ Համեստ Ուրֆանյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/31/2020

Ապրիլյան պատերազմը եղել է կազմակերպված. սպասում ենք Քննիչ հանձաժողովի զեկույցին․ Համեստ Ուրֆանյան

Մեր օրերի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու Արցախի հերոսի բարձրագույն կոչում շնորհվեց։ Պարգևը հանձնվեց հերոսի մորը՝ Համեստ Ուրֆանյանին։


Ոչ ոք և ոչինչ չի կարող փարատել ձեր վիշտը, ցավը, բայց կարո՞ղ ենք ասել, որ այս պարգևը փոքր-ինչ մխիթարություն էր ձեզ, և արժանի ձեր որդուն․ «Առաջին լրատվական»-ի հարցին Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ուրֆանյանը պատասխանեց․ «Բոլորը նշում էին, որ այն ուշացած է, բայց ես հեղափոխությունից հետո վստահ էի՝ Արմենակ Ուրֆանյանի սխրանքն անմահացնելու են պետական մակարդակով։ Ի՞նչ կանի յուրաքանչյուր ծնող իր զավակի համար։ Իմ որդին չկա։ Նա կյանքը նվիրել է հանուն ժողովրդի, հանուն պետականության։ Նրա սխրանքն անմահ է։ Ես համեստորեն լռում ու համբերում էի։ Ինձ միշտ հարցնում էին Արմենակի՝ Հերոսի կոչման հետ կապված։ Ես պահանջատեր եմ՝ Արմենակի սխրանքը ոչ նվիրում են, ոչ էլ գնում են, դա նրա անձնական սխրանքն է, և ծնողը ցավ է ապրում։ Ճիշտ է՝ ժողովուրդը տալիս է հերոսի կոչումը, բայց պետք է նաև պետական մարմինն արժևորի։ Սփոփանք չկա, քանի որ իմ տղան չկա, բայց ես, որպես մայր, պարտավոր էի պահանջել իմ տղայի սխրանքի որակը, թե պարգևը։



Ես այսօր էլի հանգիստ չեմ։ Հանգիստ չեմ, որովհետև՝ եզակի հերոս, եզակի սխրանքով»։


Նախորդ իշխանությունների օրոք դուք դժգոհություն էիք հատնել, որ ձեր որդուն հերոսի կոչում չեն տալիս։ Այն ժամանակվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել էր, որ սա մեկ անձի կամ նախարարի մակարդակով լուծվող հարց չէ։ Փաստորեն, այս իշխանության օրոք արժևորվեց ձեր որդու սխրանքը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Համեստ Ուրֆանյանը պատասխանեց․ «Այո։ Նախորդ իշխանությունների օրոք ես հանդիպում ունեցա Վիգեն Սարգսյանի հետ՝ ես երբևիցե չեմ դիմել Սերժ Սարգսյանին, որովհետև ես նրա ձեռքից չէի վերցնի այդ պետական պարգևը։ Ես չեմ վերցրել նաև «Մարտական խաչը»։ Ես վստահ էի, որ մի օր կլինի արդարություն»։

Комментариев нет: