Լուկաշենկոն հանձնվում է. Պուտինի որոշումը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/17/2020

Լուկաշենկոն հանձնվում է. Պուտինի որոշումը

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Մինսկում տեղի ունեցած խորհրդակցությանը հայտարարել է, որ պետք է կապվել Պուտինի հետ, որպեսզի կարողանա խոսել նրա հետ: Ըստ Լուկաշենկոյի, այն, ինչ կատարվում է Բելառուսում, միայն Բելառուսի հարցը չէ: Ըստ նրա, այստեղ Դաշնային պետության անվտանգության հարցն է, քանի որ շարունակությունը լինելու է Ռուսաստանում:

Բելառուսի նախագահի հայտարարությունը վկայում է, որ նա այս օրերին չի կարողացել կապվել Պուտինի հետ, թեեւ ըստ ամենայնի փորձել է: Չի բացառվում, որ հենց այդ պատճառով է նա բարձրաձայնել այդպիսի խոսակցության անհրաժեշտության մասին, որպեսզի Պուտինը լսի եւ «վերցնի հեռախոսը»:


Բելտա բելառուսական գործակալության հաղորդագրությունից պարզվում է, որ Պուտինը «լսել եւ վերցրել» է հեռախոսը: Պաշտոնական Մինսկը հայտնել է, որ երկու նախագահները քննարկել են Բելառուսում եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակը:

Հետաքրքիր է, որ բարձրաձայնելով Պուտինի հետ խոսելու անհրաժեշտության մասին, Լուկաշենկոն ասել էր, թե վտանգված է Դաշնային պետությունը, եւ որ խնդիրը միայն իրենը չէ, այլ Պուտինինը: Ինչ է դա նշանակում: Բելառուսի նախագահը  շանտաժի՞ էր դիմել՝ եթե Պուտինը չվերցնի հեռախոսն ու չօգնի, ապա ինքը օգնության կդիմի այլ ուղղությամբ: Բայց ի՞նչ այլ ուղղություն կարող է ընտրել Մինսկը: ԱՄՆ, Չինաստա՞ն, Գերմանիա՞, Թուրքիա՞, որի օգնությունը գուցե առաջարկել է Իլհամ Ալիեւը:

Պուտինը տեղի՞ է տվել շանտաժին, երբ խոսել է Լուկաշենկոյի հետ: Թե՞ Լուկաշենկոն զանգահարել է հանձնվելու: Հայտնի է, որ նախագահի ընտրությանը նախորդած ամիսներին բավական ինտենսիվացել էր մեկ պետության պուտինյան պահանջի մասին խոսակցությունը: Լուկաշենկոն համենայն դեպս հայտարարում էր, որ դիմադրում է, խոսում էր ինքնիշխանությունը Ռուսաստանին չհանձնելու մասին: Ավելին, ընտրությունից առաջ էլ ձերբակալեց վագներականների, մեղադրելով, թե նրանք եկել են Բելառուսը ապակայունացնելու:

Իսկ ո՞վ պետք է ուղարկեր վագներականներին, եթե ոչ մարդը Կրեմլից: Այդ իմաստով տարօրինակ է, որ մի քանի օր առաջ փաստացի հենց Կրեմլի հասցեին մեղադրանք հնչեցնող Լուկաշենկոն այժմ հայտարարում է, թե խնդիրը միայն իրենը չէ, եւ վտանգ սպառնում է նաեւ Պուտինին, Ռուսաստանին, Դաշնային պետությանը:

Լուկաշենկոն հայտարարում է Պուտինի պայմանն ընդունելու մասի՞ն: Բայց ինչպե՞ս է նա պատկերացնում դրա դիմաց Պուտինի «օգնությունը»: Բելառուսի նախագահը ակնկալելու է զինված օգնությո՞ւն, թե՞ «վագներականներին» մեղադրում էր ըստ էության, պարզապես դրանք այն 32-ը չէին միայն, որոնց ձերբակալեց եւ ուզում էր մինչեւ ընտրություն առեւտուր անել Մոսկվայի հետ, բայց կարծես թե չստացվեց: Հիմա Լուկաշենկոն 32-ին հանձնում է Պուտինին, եւ նրան խնդրում հետ քաշել մյուսների՞ն: Այլապես, ինչո՞վ է նրան օգնելու Պուտինը:

Հեռախոսազրույցի մանրամասների մասին առայժմ չի հաղորդվում:

Комментариев нет: