Արցախյան պատերազմի մի խումբ ազատամարտիկներ «Նիվա» մակնիշի մեքենաներ են ստացել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/02/2020

Արցախյան պատերազմի մի խումբ ազատամարտիկներ «Նիվա» մակնիշի մեքենաներ են ստացել


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին մասնակցել է Արցախի ազատամարտիկների միության կողմից կազմակերպած մի խումբ ազատամարտիկների «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների տրամադրման հանդիսավոր արարողությանը, հաղորդում է ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել կազմակերպության արդյունավետ գործունեության  և ազատամարտիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար: Նախագահի խոսքով՝ Արցախյան ազատամարտի մասնակիցների նկատմամբ պետական հատուկ քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ և տարեցտարի այդ ուղղությամբ տարբեր գործիքակազմեր են կիրառվելու:




© factor.am


Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր