Հայկ Մարությանը այս անգամ որոշել է չվերադառնա՞լ արձակուրդից. խոսնակը հրաժարականի լուրերը բամբասանք է համարում - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/14/2020

Հայկ Մարությանը այս անգամ որոշել է չվերադառնա՞լ արձակուրդից. խոսնակը հրաժարականի լուրերը բամբասանք է համարում

ArmDaily.am-ին մերձիշխաական աղբյուրներից երեկ տեղեկություններ են հասել, որ  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է կայացրել արձակուրդից հետո չվերադառնալ իր պաշտոնին։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Մարությանը հոգնել է իր աշխատանքից, և այլևս չի ցանկանում քաղաքապետի պաշտոնը զբաղեցնել։


Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը այս տեղեկությունները որակեց բամբասանք և ասաց, որ բամբասանքները չի մեկնաբանում։

Նշենք, որ Հայկ Մարությանի հրաժարականի մասին լուրերը դեռ վաղուց են պտտվում։ Բանն այն է, որ քաղաքապետը տևական ժամանակ է՝ ինչ ցանկանում է լքել իր պաշտոնը, և ինչպես իր վերջին  մամուլի ասուլիսի ժամանակ էր նշել, ինքը հանգիստ ապրում էր, մինչև քաղաքապետարան գալը և մեր տեղեկություններով՝ ցանկանում է վերադառնալ իր նախկին հանգիստ կյանքին, սակայն իշխանությունները մինչ այս պահը կարողացել են համոզել Մարությանին իր որոշումից հետ կանգնել։

Նշենք, որ Հայկ Մարությանը մինչեւ օգոստոսի 25-ը ներառյալ.գտնվում է արձակուրդում։ Սա քաղաքապետի այս տարվա երրորդ արձակուրդն է։ Քաղաքապետն իր այս տարվա առաջին արձակուրդը գնացել էր մարտի 10-ին՝ 4 օրով՝ «Այո»-ի քարոզարշավին մասնակցելու համար։ Մյուս կարճատև արձակուրդի մեկնել էր հուլիսի 27-31-ը ներառյալ։


No comments:

READ MORE