«Տեր -Պետրոսյանը ջուր է լցնում թուրքերի և ադրբեջանցիների ջրաղացին». Հայկազուն Ալվրցյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/10/2020

«Տեր -Պետրոսյանը ջուր է լցնում թուրքերի և ադրբեջանցիների ջրաղացին». Հայկազուն Ալվրցյան


«Լևոնն այս նոր իշխանությունների հոգևոր հայրն է, նրանց գլխավոր քարոզիչը, պաշտպանը և հաճախ նաև փրկօղակը։ Ահա նոր չափորոշիչների քննարկման փուլում նա ցանկանում է հենց փրկօղակի դեր կատարել,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է հայագետ Հայկազուն Ալվրցյանը՝ անդրադառնալով առարկայական չափորոշիչների խնդրահարույց հարցին,- նա կարծես արտաքնապես քննադատում է և հավանաբար իր հաշվարկներով գիտնականներին ու ակադեմիական շրջանակներին ուղերձ է ուղարկում,թե, իբր, ինքն էլ դեմ է, բայց իրականում երկու պատգամ է ուղարկում իր սաներին՝ դուք Հայաստանի պատմությունը 2500 տարուց այն կողմ չեք տանի, ճիշտ այնպես, ինչպես որ խորհրդային բոլշևիկյան պատությունն անում, սրանով ջուր լցնելով թուրքերի և ադրբեջանցիների ջրաղացին, նպաստելով թուրքական այն տեսությանը, թե իրենք այս տարածաշրջանում ավելի հին ժողովուրդ են, քան մենք»։

Երկրորդ ուղերձով, ըստ Հայկազուն Ալվրցյանի, Լևոն Տեր Պետրոսյանը նպատակ ունի գավառական հետամնաց և հայդատական ներկայացնել հայ պատմաբաններին, այնինչ որևէ տեղ նման ձևակերպում չկա՝ «հայդատական պատմագիտություն».«Իրականում սա նշանակում է լինել Հայ դատի պաշտպաններ, ազգային գաղափարախոսության հետևորդներ և հենց այդ հայդատականությունն էր, որ իր համար ճակատագրական եղավ, ինքը հակահայդատական լինելու պատճառով է, որ կորցրեց իշխանությունը»։

«Շատ հետաքրքիր է, որ այս համապատկերում, կառավարության նիստում հնչում է իր հոգեզավակ Նիկոլ Փաշինյանի խոսքը, ով ասում է, որ այս չափորոշիչներն իրենց գաղափարական և ռազմավարական ուղղությունն են և որ դրանք չեն փոխվելու։ Սա նշանակում է, որ Հայոց պատմությունը կեղծվում է այնպես, ինչպես որ ցանկանում են թուրքերն ու ադրբեջանցիները։ Պատկերացնո՞ւմ եք, թուրքերն այսօր առանց ջանք թափելու մեր ձեռքով անում են այն, ինչ երազել են անել դարեր շարունակ՝ զրկել մեզ ինքնուրույնությունից, պատմական արմատներից ու ակնունքներից, ոչնչացնել մեր ինքնությունը և թերաժեքության վախը ներմուծել մեր մեջ։ Սրանց ընտրած ուղին տանում է դեպի հայ թուրքական հարաբերությունների սերտացում, իսկ մենք լավ գիտենք, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք կորցնում ենք մեր զգոնությունը»,- ասում է հայագետ Հայկազուն Ալվրցյանը։

«Ո՞վ է հիշում մի խոսք կամ մի դեպք, որ այս նոր կոչված իշխանության քայլարածները օգտագործեն ազգային բառը,- հարց է բարձրացնում Հայկազուն Ալվրցյանը, - սրանք ապրում են այն անասնաֆերմայի հեռանկարով, որ չպետք է լինեն ազգություններ՝ հայ, թուրք, ադրբեջանցի... Սա նոր Բաբելոնն է, որի շինարարներն այսօր Լևոն Տեր – Պետրոսյանի ընդհանուր ղեկավարությամբ և Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ փորձում են իրենց վստահված տեղամասում՝ Հայաստանում իրականացնել իրենց ծրագիրը՝ ստեղծել Բաբելոնի հասարակություն, որտեղ չկա ազգային, սեփական ունեցվածք, այլ՝ ընդհանուր մի խառնակություն։ Սակայան չմոռանանք, թե ի՞նչ է ասում Հովհան ավետարանիչն իր գրքում՝ «Ով Բաբելոն, ես տեսնում եմ քո կործանումը ...»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Past info


Комментариев нет: