Օդի ինչպիսի՞ հարաբերական խոնավության պայմաններում ենք առավել պաշտպանված կորոնավիրուսից - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/26/2020

Օդի ինչպիսի՞ հարաբերական խոնավության պայմաններում ենք առավել պաշտպանված կորոնավիրուսից

Օդի հարաբերական խոնավությունն ազդում է աերոզոլային մասնիկների միջոցով կորոնավիրուսի տարածմանը: Այս մասին հայտնում են Լեյպցիգում գտնվող Լեյբնիցի անվան ներքնոլորտային հետազոտությունների ինստուտուի եւ Նյու Դելիում գտնվող Ազգային ֆիզիկական լաբորատորիայի հետազոտողները: Նրան հետազոտության արդյունքները հրապարակվել են Aerosol and Air Quality Research ամսագրում:


Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, մասնագետները վերլուծել են 10 հետազոտություններ ՝ նվիրված վարակման վրա շրջակա միջավայրի պայմանների ազդեցությանը:

Ինչպես պարզվել է, 40-60 տոկոս օդի հարաբերական խոնավությունը կարող է  նվազեցնել վիրուսների տարածումը: Հենց այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս փակ տարածքներում հարաբերական խոնավության նման մակարդակ պահպանել:

Երկար ժամանակ վիրուսների փոխանցման հիմնական ճանապարհ էին համարվում խոշոր կաթիլները, որոնք հայտնվում էին օդում հազի եւ փռշտոցի ժամանակ: Ծանր կաթիլները շատ արագ հայտնվում են գետնի վրա եւ կարող են հաղթահարել միայն կարճ հեռավորություններ: Այդ պատճառով խորհուրդ է տրվում մարդկանցից նվազագույն հեռավորություն պահպանել՝ 1,5-2 մետր:

Հայտնի է, որ փոքր կաթիլները կարող են գտնվել օդի մեջ 9 րոպե: Բարձր խոնավության պայմաններում ջրի մոլեկուլները կպչում են մասնիկներին, ինչի հետեւանքով դրանք աճում են եւ ավելի արագ են նստեցվում: Նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ օդի խոնավությունը նաեւ ազդում է կաթիլների մեջ միկրոօրգանիզմների պահվածքի, դրանց գոյատեւման եւ ինակտիվացիայի արատության վրա: Չոր օդը եւս քթի լորձաթաղանթը դարձնում է ավելի քիչ խոնավ եւ ավելի թափանցելի վիրուսների համար:  

No comments:

READ MORE