Վաղվանից Գյուլբենկյան փողոցում երթևեկության փոփոխություն կլինի. ծանոթացեք տեսանյութից - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/25/2020

Վաղվանից Գյուլբենկյան փողոցում երթևեկության փոփոխություն կլինի. ծանոթացեք տեսանյութից


Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար, Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում 2020 թվականի օգոստոսի 26-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:


Փոփոխության արդյունքում Գյուլբենկյան փողոցի առանցքային գծանշումը Սունդուկյան փողոցից Համբարձումյան փողոցի ուղղությամբ երթևեկության դեպքում Սունդուկյան-Ավետիսյան հատվածում կտեղափոխվի փողոցի դեպի աջ կողմը, իսկ Ավետիսյան-Համբարձումյան հատվածում՝ դեպի ձախ կողմը, ինչպես և փողոցի նշված կողմերում կարգելվեն տրանսպորտային միջոցների կանգառը:

No comments:

READ MORE