Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը ակնկալում է, որ իր երկիրն առաջիկայում կունենա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այդ մասին նախարարն ասել է նախօրեին Գերմանիայի հանրային ZDF հեռաստաընկերության հետ զրուցում: «Լավատես եմ և հուսով, որ պատվաստանյութը պատրաստ կլինի հաջորդ ամիսներին»,- ասել է նախարարը՝ միաժամանակ հրաժարվելով նշել, թե կոնկրետ որ ամսին: «Կարող եմ ասել մի բան: Մեր բոլորի ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ հետազոտողների, գիտնականների, հասարակության, մենք հավանաբար կունենանք պատվաստանյութ շատ ավելի վաղ, քան երբևէ եղել է մարդկության պատմության մեջ», – ավելացրել է Շպանը: Մինչ նախարարի՝ այս հայտարարությամբ հանդես գալը, «Ռոբերտ Կոխ» ինստիտուտը հրաժարվել է մեկնաբանել լուրը, թե պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև աշուն՝ նշելով, թե սխալմամբ են այն տարածել: Ավելի վաղ Գերմանիայի կրթության նախարար Անյա Կարլիչեկը հայտարարել է, որ մինչև հաջորդ տարվա կեսը պատվաստանյութ չի լինի: Նա նաև ասել է, որ ինքը թերահավատորեն է վերաբերվում Ռուսաստանի «Սպուտնիկ V» պատվաստանյութին, «որի վերաբերյալ շատ քիչ տեղեկություն է հայտնի»: Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Ռուսաստանը հայտարարեց աշխարհում առաջին կորոնավիրուսային պատվաստանյութի պաշտոնական գրանցման մասին։ Այս հայտարատությունը միանշանակ չընդունվեց մասնագետների կողմից, որոնք կասկածի տակ են առնում ռուսական պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը:

No comments:
Post a Comment