Սննդաբանը նշել է՝ որոնք են ամենատարածված «միֆերը» քաշի նվազման գործընթացի վերաբերյալ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/15/2020

Սննդաբանը նշել է՝ որոնք են ամենատարածված «միֆերը» քաշի նվազման գործընթացի վերաբերյալ

Ավելորդ քաշը բավական տարածված խնդիր է, իսկ դրա դեմ պայքարը կարող է շատ երկարատև լինել։ Այս խնդրից ազատվելու համար մարդիկ կիրառում են տարբեր մեթոդներ, ինչի հետևանքով էլ ներկայում գոյություն ունեն մի շարք տարածված «միֆեր» քաշի նվազման գործընթացի մասին։ Բժիշկ-սննդաբան Անաստասիա Չերնիխը progorod79.ru պորտալի հետ զրույցում նշել է ավելորդ քաշի դեմ պայքարի վերաբերյալ ամենատարածված տեսությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը։


Մասնագետի խոսքով՝ ամենատարածված «միֆերից» մեկն այն է, որ քաղցած մնալն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, մինչդեռ իրականում այն ոչ միայն չի օգնում նիհարել, այլև կարող է անգամ խանգարել այդ գործընթացին։ Բանն այն է, որ քաղցի հետևանքով օրգանիզմը սթրեսի է ենթարկվում, ինչն էլ նպաստում է նյութափոխանակության դանդաղմանը։ Եթե նման պայմաններում քաշն անգամ նվազի, ապա դա տեղի կունենա մկանային զանգվածի ու ջրի կորստի շնորհիվ, այլ ոչ թե ճարպի։ Այս արդյունքը կայուն չի լինում և կարող է հետագայում հանգեցնել քաշի էլ ավելի լուրջ ավելացման։

Չի համապատասխանում իրականությանը նաև երեկոյան 18:00-ից հետո ոչինչ չուտելու արդյունավետությունն ավելորդ քաշի դեմ պայքարում։ Մասնագետի խոսքով՝ այս մոտեցումը ոչ բոլորին է համապատասխանում։ Բացի այդ, նման սահմանափակումը կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին։ Նման խնդիրներից խուսափելու համար Չերնիխը պարզապես խորհուրդ է տալիս երեկոյան օգտագործել հեշտ յուրացվող սպիտակուցային մթերք ու օսլա չպարունակող բանջարեղեն։ Հիանալի ընտրություն կարող է լինել ձուկը, որը կարելի է համադրել վարունգի, լոլիկի ու բուլղարական պղպեղի հետ։

Սննդաբանը խորհուրդ չի տալիս նաև օգտագործել յուղազրկված մթերք, որը շատ տարածված է նիհարել ցանկացողների շրջանում։ Նրա խոսքով՝ նման մթերքի օգտակարությունն ակնհայտ գերագնահատված է, քանի որ իրականում դրանք կարող են վնասակար լինել։ Բանն այն է, որ համի բարելավման համար յուղազրկված մթերքին ավելացվում են մեծ քանակությամբ օսլա ու շաքար, ինչը բարձրացնում է դրանցում ածխաջրերի պարունակությունը, որոնք էլ օրգանիզմն օգտագործում է ճարպային հյուսվածքների կուտակման համար։

Комментариев нет: