Երեք սխալ, որ տղամարդիկ թույլ են տալիս անկողնում - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/24/2020

Երեք սխալ, որ տղամարդիկ թույլ են տալիս անկողնում




Սխալ են ընկալում կնոջ մոտ ցանկության բացակայությունը

Եթե կինն այնքան արագ չի գրգռվում, որքան տղամարդը, տվյալ տղամարդուն թվում է, թե նա իրեն պարզապես չի ցանկանում։ Սակայն իրականում կնոջ ֆիզիոլոգիան տարբերվում է։ Եթե գրգռվելու համար տղամարդուն բավարար է մի կրքոտ հայացք կամ նուրբ հպում, կնոջը ժամանակ է անհրաժեշտ՝ երեւակայությունը միացնելու եւ ինտիմ մերձեցմանը տրամադրվելու համար։

Տղամարդը նախ գրգռվում է, հետո համբուրում է, իսկ կնոջը համբույրներն անհրաժեշտ են գրգռվելու համար։ Բացի այդ, եթե կինը զգում է, որ տղամարդը հիասթափված է՝ զգալով, որ ինքը պատրաստ չէ ինտիմ մերձեցման, դա լարվածություն է առաջացնում, եւ ցանկությունն ավելի դանդաղ է ուժգնանում կամ առհասարակ անհետանում է։ Արդյունքում՝ զուգընկերոջը չհիասթափեցնելու համար նա կամ ձեւացնում է, որ գրգռված է կամ զիջում է՝ անտարբեր հայացքով առաստաղին նայելով։ Իհարկե, նման իրավիճակում ոչ մի բավարավածության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Այնպես որ, սիրելի տղամարդիկ, զուգընկերուհու սառնությունը ձեզ մի վերագրեք, ավելի լավ է՝ օգնեք նրան թուլանալ եւ չշտապել՝ վայելելով մերձեցման յուրաքանչյուր պահ։

Մի հավատացեք էրոտիկ ֆիլմերին

Իրական սեքսը մի համեմատեք ֆիլմում տեսածի հետ եւ, առավել. եւս մի հիասթափվեք, եթե ձեզ մոտ այն նման գեղեցիկ տեսք չունի։ Ավելի լավ է՝ առհասարակ մի մտածեք, թե դա ինչպիսի տեսք ունի։ Մտածեք այն մասին, թե ինչ եք զգում դուք եւ ձեր զուգընկերուհին։

Դուք երբեւէ դիտե՞լ եք Բրյուս Լիի մասնակցությամբ ֆիլմեր։ Այդ բոլոր հնարքները ֆիլմում գեղագիտական տեսք ունեն, սակայն իրական կյանքում դրանք անօգուտ են եւ պետք չէ կրկնել։ Մարտաֆիլմեր դիտելիս դուք չեք մտածում արեւելյան մարտարվեստ սովորելու մասին, այնպես չէ՞։ Սեքսի մեջ ամենակարեւորը ոչ թե ամեն ինչ «ճիշտ, գեղեցիկ եւ վարպետորեն անելն է», այլ մարմնին հետեւելը, հաճույք ստանալն ու պատճառելը։

Հուզական մերձեցման բացակայությունը

Կնոջ ընկալմամբ՝ լավ սիրեկանը նա չէ, որն ավելի «վարպետորեն է անում ամեն ինչ» կամ զարմացնում է տարբեր հնարքներով։ Եվ նույնիսկ նա չէ, որի սեռական անդամը զգալի չափեր ունի։ Ըստ կնոջ՝ որակյալ սեքսը շատ հաճախ կապված է մարմնի մեկ այլ հատվածի՝ ուղեղի հետ։

Կնոջ համար սեքսն ավելին է, քան մարմինների միավորումը։ Իրականում կնոջը սեքսի մեջ գայթակղում են ֆլիրտը, հաճոյախոսությունները, հպումները՝ դրանից առաջ եւ հետո։ Եվ այո, մենք շատ ենք սիրում խոսել։ Հատկապես մեր մասին։ Այդ պատճառով, հարգելի տղամարդիկ, ձեր զուգընկերուհու հետ քննարկեք նրա ցանկություններն ու կարիքները, հարցեր տվեք, եւ գերազանց սիրեկանի կոչումն ապահովված կլինի ձեզ համար։

Комментариев нет: