ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏՆՕՐԵՆԸ ՇՈՒՏՈՎ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/13/2020

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏՆՕՐԵՆԸ ՇՈՒՏՈՎ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ



Այսօր ՀՀ վարչապետի որոշմամբ Արմեն Աբազյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Արմեն Աբազյանն ընդամենը մի քանի օր առաջ ազատվել է ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնից, այժմ նշանակվում է ՔԿ նախագահի տեղակալ, որ լրացնի կենսագրության մեջ առկա բացը։

Բանն այն է, որ վաղը-մյուս օրը նա նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Իսկ օրենքը պահանջում է, որ այդ պաշտոնին նշանակվող անձը վերջին երեք տարվա մեջ զբաղեցրած լինի գլխավոր խմբի պաշտոն։ Եւ ահա Քննչական կոմիտեն դարձել է այն տրամպլինը, որտեղ նախագահի տեղակալ նշանակվելուց հետո թերի կենսագրությամբ պաշտոնյաները հանգրվանում են Ազգային անվտանգության ծառայությունում։ Նույն ճանապարհով ԱԱԾ տնօրեն նշանակվեց Արգիշտի Քյարամյանը, դրանից ավելի առաջ՝ Գեորգի Կուտոյանը։


Սակայն նկատենք, որ Կուտոյանի մի քանի օրվա նշանակումն ու ԱԱԾ տնօրեն դառնալը դաժան քննադատության արժանացան ժամանակին։ Հիմա դա սովորական բան է դարձել։ Ինչպես սովորական է դարձել Նիկոլ Փաշինյանի կողմից մեկին-մեկ Սերժ Սարգսյանի քայլերը կրկնելը։ Արտասովորը Քննչական կոմիտեի նման կարեւոր կառույցն այսպես արժեզրկելն ու այլ համանման կառույցի համար կենսագրությունը լրացնող մարմնի վերածելն է։

Комментариев нет: