Բալին օտարերկրացի զբոսաշրջիկների համար փակ կմնա մինչեւ տարեվերջ - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/26/2020

Բալին օտարերկրացի զբոսաշրջիկների համար փակ կմնա մինչեւ տարեվերջ

Ինդոնեզիայի առողջարանային Բալի կղզին օտարերկրացի զբոսաշրջիկների համար մինչեւ 2020 թվականի վերջը փակ կմնա կորոնավիրուսի հետ կապված իրադրության ֆոնին: Այդ մասին հաղորդել է Jakarta Post թերթը:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ կղզին օտարերկրացի զբոսաշրջիկների համար կբացվի սեպտեմբերի 11-ին:

«Ինդոնեզիայի բնակչությանն արգելվում է ճանապարհորդություն կատարել արտասահման, համենայն դեպս՝ մինչեւ 2020 թվականի վերջը: Այս քաղաքականությանը համապատասխան, կառավարությունը նաեւ չի կարող օտարերկրացի զբոսաշրջիկների համար դարպասները բացել մինչեւ 2020 թվականի վերջը, քանի որ իրադրությունն Ինդոնեզիայում, ներառյալ Բալին, դեռ բավարար չափով անվտանգ չէ»,-հրատարակությունը մեջբերում է Բալիի նահանգապետ Վայան Կոստերի խոսքը:

«Հարկավոր է, որ մենք զգույշ լինենք, մենք չպետք է շտապենք: Փորձելով վերականգնել զբոսաշրջությունը՝ Բալին չպետք է անհաջողություն ունենա, քանի որ դա վատ կանդրադառնա Ինդոնեզիայի իմիջի վրա»,-հավելել է նա:

No comments:

READ MORE