Շատ փող ունեն՝ մեյդան են ընկել. թալանել են երկիրը՝ հիմա ասելի՞ք ունեն. Աշոտ Աղաբաբյանը՝ Սերժ Սարգսյանի մասին - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/20/2020

Շատ փող ունեն՝ մեյդան են ընկել. թալանել են երկիրը՝ հիմա ասելի՞ք ունեն. Աշոտ Աղաբաբյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

1in.am-ը գրում է

Այսօր՝ օգոստոսի 19-ին, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո իր առաջին մամուլի ասուլիսը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի թեմայով: Սարգսյանը Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստից առաջ լրագրողների հարցերին չպատասխանեց՝ խոստանալով առաջիկայում ասուլիս հրավիրել ու, իր ձևակերպմամբ, բոլոր հարցերին պատասխանել:

Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել էր անցած տարի մայիսի 31-ին, լիազորությունների ժամկետը ևս կես տարով երկարաձգվել էր դեկտեմբերին: Ավարտական զեկույցը քննիչ հանձնաժողովը կներկայացնի աշնանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ապրիլյան պատերազմին վերաբերող գաղտնի և ոչ գաղտնի ամբողջ տեղեկատվությունը այս պահին գտնվում է Ազգային ժողովում: Քոչարյանի խոսքով՝  իրենց ձեռքի տակ հազարավոր էջերի ցուցմունքներ ունեն, հարյուր ժամից ավելի տեսանյութեր, մեկ տարվա ընթացքում ամբողջացրել են այն նյութերը, որոնք կկարողանան լույս սփռել քառօրյա պատերազմի հանգամանքների վրա:

«Երեք հիմնական հարցերի պատասխան մենք պետք է կարողանանք տալ՝ մինչ ապրիլյան պատերազմը մեր անվտանգության համակարգը պատրա՞ստ էր նման գործողությունները կանխարգելելու, երկրորդ՝ բուն պատերազմի ընթացքում մենք ամբողջությամբ կարողացա՞նք ճիշտ օգտագործել մեր Զինված ուժերի հնարավորությունները, և այն կասկածների մասին, որ առաջնագծի մեր զինվորները մնացել են մենակ, կամ պետությունը լիարժեք չի կատարել իր հիմնական կառավարման խնդիրները: Այս հարցերի բոլոր պատասխանները մենք կտանք եզրակացության մեջ, և վերջնափուլում՝ հակառակորդը ինչո՞ւ սկսեց, և ինչպե՞ս ավարտվեց ապրիլյան պատերազմը, այսինքն՝ բանակցային գործընթացը. դրա մեջ բավականին հետաքրքիր նրբերանգներ կան»,- ասել է Քոչարյանը:

Ապրիլյան պատերազմում հերոսացած տղաների հարազատներն ու ծնողներն էլ պնդում են, որ պատերազմի օրերին իրենց որդիները մնացել են առանց հացի, զենքի, առանց օգնության: Աշնանը այս բոլոր հարցերի պատասխանները կհրապարակվեն զեկույցի տեսքով: Մինչ այդ Սերժ Սարգսյանը որոշել է հավանաբար մանրամասներ ներկայացնել ապրիլյան պատերազմի և իր իշխանությանը վերագրվող մեղադրանքների մասին:

ԱԺ  նախկին պատգամավոր, նախկին հանրապետական Աշոտ Աղաբաբյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը հասարակությանը ասելիք չունեն, իրենց սպառել են: «Անկեղծ ասած, չեմ ուզում իրենց մասին խոսել։ Ի՞նչ պետք  է ասեն։ Իրենք իրենց արդեն սպառել են։ Ուղղակի շատ փող ունեն՝ մեյդան են ընկել։ Դրա համար ես իրենց մասին չեմ ուզում ընդհանրապես խոսել։ Ինչ էլ ասեն, հասարակությունն ավելի շատ է զզվելու իրենցից։ Իրենք ի՞նչ ասելիք պետք է ունենան։ Թալանել են երկիրը՝ հիմա ասելի՞ք ունեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Աշոտ Աղաբաբյանը։

No comments:

READ MORE