«Նիկոլենք թուրքերի հետ բանակցում են»․ Հայկ Մանասյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/12/2020

«Նիկոլենք թուրքերի հետ բանակցում են»․ Հայկ Մանասյան


Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլենք թուրքերի հետ բանակցում են։
Դրա մասին է հուշում Մակունցի հավաստիացումը, թե Թուրքիան չի խառնվի Հայաստան-Ադրբեջան ռազմական բախմանը, ու Մակունցը խոսում է այնպես, կարծես Թուրքիայի արտգործնախարարն ինքն է։ Դրա մասին է վկայում հայ-թուրքական պատմաբանների խմբի անդամների կողմից մեր դպրոցներում պատմության վերաձևակերպման մասին որոշումները, դրա մասին է վկայում Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը, անցյալում թողնել հայ-դատի ոգով դասավանդվող պատմությունը, դրա մասին է խոսում Անահին Բախշյանի վերջին ստատուսը, որտեղ ավագ դպրոցի աշակերտուհու նամակին համապատասխան մեր դպրոցներում թուրքերեն անցնելու թեման էր փորձում մտցնել օրակարգ, դրա մասին է խոսում Ռուսաստանի մտահոգ պահվածքը քարոզչական դաշտում, դրա մասին է վկայում Արտակարգ դրության արտաքինից անհիմն երկարաձգումը, որը զանգվածային բողոքի արտահայտումը կանխելու լավագույն գործիք է այս պահին։

Ու էս ամենենն անկեղծ ասած կարող եմ հանդուրժել, վստահելով, որ Վերևում մի բան գիտեն, որ Ես չգիտեմ, մի հիմնավորում ունեն, որ բարձրաձայնելու չէ։

Բայց Արարատի էս ստատուսը վկայում է ավելի վտանգավոր ռիսկի մասին։

Էս ախմախները աչքիս պատրաստ են նաև աղբանոց նետել Սևրի պայմանագիրը ու իրենց քյալանթար կարճամտությամբ ստորագրել մի փաստաթուղթ, որով կճանաչեն

Թուրքիայի ներկայիս դե-ֆակտո սահմանները։

Ինչ քաք կուզեք կերեք, բայց Սևրի պայմանագիրը եթե այսօր իրատեսական չէ, ապա վաղն առնվազն հզոր խաղաքարտ է, ՀՀ դիվանագիտության համար»։

blogtime.am

Комментариев нет: