«Ժողովուրդ». Նախարարները լավ չեն աշխատում. ինչու էր զայրացել Նիկոլ Փաշինյանը - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/28/2020

«Ժողովուրդ». Նախարարները լավ չեն աշխատում. ինչու էր զայրացել Նիկոլ Փաշինյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին կոպիտ խոսեց ««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքների եւ հարակից օրենքների նախագծերի քննարկման ժամանակ: Բանն այն է, որ այդ կարեւոր նախագծի քննարկմանը, որն արդեն մշակվում է երկու ամիս, կառավարության անդամները եկել են հանպատրաստից, քանի որ միայն երեկ էին ստացել այդ ծավալուն փաստաթուղթը եւ չէին հասցրել ուսումնասիրել:

Եվ հենց այդ հանգամանքն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթն առաջացրեց, որը փորձեց հասկանալ, թե ինչու է այդպես ստացվել, որ կարեւոր նախագծերը նախապես չեն քննարկվում, եւ նույնիսկ ամենափոքր ուղղումներն էլ արվում են հենց կառավարության նիստում:

No comments:

READ MORE