Արսեն Թորոսյանի նոր հրամանը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/14/2020

Արսեն Թորոսյանի նոր հրամանը


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օգոստոսի 11-ին նոր հրաման է ստորագրել բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր» դեղով իրականացնելու, կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժման համար «Ռեմդեսիվիր» դեղով տրամադրումը ապահովելու, կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտի բուժման ընթացքում անհատական գրանցման քարտի լրացման և կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտի բուժումը տեղեկացված համաձայնության և բուժման վերաբերյալ թերթիկի ստորագրմամբ իրականացնելու մասին։



Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Ռեմդեսիվիր»-ն անվանել է միակ դեղամիջոցը, որը փորձարկումների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Շնորհիվ «Ռեմդեսիվիր»-ի հնարավոր է եղել նվազեցնել հոսպիտալացման ենթակա դեպքերի թիվը և բարձրացնել պացիենտների ապաքինման տեմպը։

«ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ ԵՄ`

1. Առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն` Դավիթ Ալթունյանին`
ապահովել ՀՀ առողջապահության նախարարության կողմից «Ռեմդեսիվիր» դեղի հատկացումը` կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) (այսուհետ` (COVID-19) պացիենտների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին (այսուհետ` Կազմակերպություն):
2. Կազմակերպություններում նշանակել պատասխանատու անձ (այսուհետ` Պատասխանատու), ով կհամակարգի սույն ցուցումի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պարտադիր պայմանների և պահանջների ապահովումը:
3. Պատասխանատուների ցանկը Կազմակերպությունների կողմից նշանակումից հետո 2-օրյա ժամկետում ներկայացվում է Առողջապահության նախարարություն` նշելով վերջիններիս` անունը, ազգանունը, հեռախոսը և էլեկտրոնային հասցեն:



4. «Ռեմդեսիվիր» դեղը պացիենտին նշանակելիս անհրաժեշտ է պարտադիր առաջնորդվել` COVID-19 հիվանդության ծանր ընթացքով պացիենտների բուժումը
«Ռեմդեսիվիր» դեղով` համաձայն սույն ցուցման Ձև 3-ի:
5. «Ռեմդեսիվիր» դեղը ներարկելուց առաջ պարտադիր է պացիենտի տեղեկացված համաձայնության և բուժման վերաբերյալ թերթիկի ստորագրումը պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից` համաձայն սույն ցուցումի Ձև 1-ի:
6. Յուրաքանչյուր պացիենտի համար բժշկի կողմից պարտադիր լրացվում է
«Պացիենտի անհատական գրանցման քարտ»-ը` համաձայն սույն ցուցումի Ձև 2-ի:
7. «Պացիենտի անհատական գրանցման քարտ»-ը` սահմանված ձևով պատասխանատուի կողմից ներկայացվում է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության էլ. հասցեին` narineh@pharm.am, vigilance@pharm.am` դեղից առաջացած կողմնակի երևույթները դիտարկելու նպատակով:
8. Սույն ցուցումի NN 1, 2 ձևերին համապատասխան ստորագրված պացիենտի տեղեկացված համաձայնության բուժման վերաբերյալ թերթիկները և պացիենտի անհատական գրանցման քարտերը Պատասխանատուի կողմից յուրաքանչյուր ուրբաթ ներկայացնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բ.գ.թ. բուժական հարցերով տնօրենի խորհրդատու, COVID-19 կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանին` պացիենտների առողջական վիճակի վերաբերյալ տվյալների վերլուծության նպատակով»:

Комментариев нет: