Խախտվել է զանգվածային միջոցառումների արգելքի մասին դրույթը. մի շարք տնտեսվարողների կասեցման միջնորդություններ կուղարկվեն պարետին - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

8/09/2020

Խախտվել է զանգվածային միջոցառումների արգելքի մասին դրույթը. մի շարք տնտեսվարողների կասեցման միջնորդություններ կուղարկվեն պարետին


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կիրակնօրյա ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երեւանում և մարզերում։ Հանգստյան օրերին խստացված վերահսկողական աշխատանքներ հաճախ են տարվում և ամեն հաջորդ դիտարկումը փաստում է` նախկինում գրանցված խնդիրներն էականորեն նվազում են։ Թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզերի սննդի շղթայի կազմակերպությունների մշտադիտարկումների ժամանակ խնդիրներ հայտնաբերվել են: Սրճարաններում, հանրային սննդի այլ օբյեկտներում հիմնականում խախտված են եղել ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները. տնտեսվարողները վստահեցնում են, որ ախտահանումն արվում է ըստ պատշաճի, սակայն գրանցամատյանների լրացման հարցում որոշ անփութություն նկատվում է: Շաբաթօրյա գիշերային ստուգայցը Երևանի գիշերային ակումբներում ու սրճարաններում փաստել է, որ չի պահպանվում զանգվածային միջոցառումներ չանցկացնելու մասին պարետի որոշումը: Իրացման ցանցում արձանագրվել են ջերմաչափման, ախտահանման աշխատանքների գրանցումների, ախտահանիչ լուծույթների կիրառման, ինչպես նաև դիմակների ոչ պատշաճ կրելու հետ կապված և մի շարք այլ խնդիրներ։ ՍԱՏՄ տեսուչների կողմից արձանագրված խախտումների հիմքով՝ մի շարք տնտեսվարողների կասեցման միջնորդություններ կուղարկվեն պարետին։ Թեև ակնառու է, որ պարետի սահմանած սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հարցում տնտեսավարողներն այժմ առավել իրազեկ, հետևաբար՝ ավելի օրինապահ ու բարեխիղճ են, այդուհանդերձ, ՍԱՏՄ-ն ամեն անգամ հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածումը կանխելուն ուղղված անվտանգության նորմերը:


© factor.am


Комментариев нет: