Բեյրութի սցենարը Բաքվի նավահանգստում․ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները կնշանակեն Ադրբեջանի վերջը որպես պետություն - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

8/11/2020

Բեյրութի սցենարը Բաքվի նավահանգստում․ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները կնշանակեն Ադրբեջանի վերջը որպես պետություն


Ծովային հաղորդակցությունների ու նավահանգիստների ավերումը (տարերային աղետների, Բեյրութում տեղի ունեցած պայթյունի տիպի աղետների կամ էլ ռազմական գործողությունների հետեւանքով) կարող է Ադրբեջանին գոյատեւման եզրին դնել։


Ծովային փոխադրումներն առանցքային դեր ունեն երկրի տնտեսությունում։ Բեյրութի նավահանգստում պայթյունը միակ չէ համաշխարհային պատմությունում։ Նման միջադեպեր են եղել Տյանծին քաղաքի նավահանգստում 2015 թվականի օգոստոսի 12-ին եւ Թեքսաս Սիթիում 1947 թվականի ապրիլի 16-ին։

Բաքվի Ղարադաղյան շրջանի Ալաթ բնակավայրում գտնվող միջազգային ծովային առեւտրային նավահանգստում լիբանանյան սցենարի կրկնությունն Ադրբեջանին կզրկի եւս մեկ կարեւոր եկամուտից՝ նավահանգստից։ Բայց սա դեռ խնդրի մի մասն է, չպետք է մոռանալ, որ Կասպից ծովի ադրբեջանական մասը տառացիորեն «լցված» է նավթահորերով, որոնք բազմակի կուժեղացնեն պայթյունի ուժը, եւ Բաքուն հարակից շրջաններով կվերածվի աղետի գոտու, որը ենթակա չի լինի վերականգնման։ Ենթադրյալ աղետը հազարավոր մարդկանց կյանքեր կխլի։

Իսկ Ադրբեջանում, քաղաքային ինքնակառավարման մարմինների մակարդակով որոշումների կայացման ցածր որակը, խնդրի անտեսումը, պատասխանատվության դեգրադացիան, բյուրոկրատական ապարատի թուլությունն եւ կոռումպացվածությունը, կոռուպցիայի մեջ թաթախված կենտրոնական կառավարության լիակատար անտարբերությունը երկրի քաղաքացիների անվտանգության խոցելիության հստակ ախտանիշեր են։

Ելնելով վերոնշյալից՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է մտածի՝ արդյոք արժե հայկական կողմին սպառնալ պատերազմով։ Նախապես իմանալով, որ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները կնշանակեն Ադրբեջանի վերջը որպես պետություն։

Комментариев нет: