Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպումները չեմ բացառում. Արթուր Վանեցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/01/2020

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպումները չեմ բացառում. Արթուր Վանեցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Չեմ բացառում, որ առաջիկայում հանդիպում լինի և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: «Քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի հետ», – ասաց նա: Factor.am-ի հարցին՝ խոսքն այն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին է, որոնց ինքը ԱԱԾ տնօրենի պաշտոնում մեղադրում էր կոռուպցիայի և թալանի մե՞ջ, Արթուր Վանեցյանն արձագանքեց, որ այդ մասին խոսելը տեղին չէ։ Հարցին՝ կկարողանա՞ ժողովուրդը համախմբվել ընդդիմության շուրջ և փողոցներ փակելով՝ երկրորդ անգամ իշխանություն փոխել, ինչպես վերջին հարցազրույցում համոզմունք է հայտնել Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Միանշանակ: Ես համոզված եմ, որ առաջիկայում լինելու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ, լինելու են շատ ակտիվ քաղաքական պրոցեսներ, որոնց ընթացքում մենք կտեսնենք զարգացումներ: Իրականում երկիրը շատ բարդ իրավիճակում է, ծանրագույն վիճակում: Իշխանությունները ձախողել են բոլոր ուղղություններով կատարած իրենց աշխատանքները: Մենք կանգնած ենք առողջապահական, տնտեսական ճգնաժամի առջև: Գործ անելու փոխարեն՝ իշխանությունը զբաղված է քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելով»։ Մանրամասները՝ տեսանյութում։


© factor.am

Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր