Լուկաշեկոն հաղթեց 80 տոկոսով․ Բելառուսում բողոքներ են, կա զոհ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

8/11/2020

Լուկաշեկոն հաղթեց 80 տոկոսով․ Բելառուսում բողոքներ են, կա զոհ



Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ հրապարակել է նախագահական ընտրությունների՝ երեկ կայացած քվեարկության արդյունքները։ Ընտրությունների մասնակցությունը կազմել է 84.23 տոկոս։ Գործող նախագահ Լուկաշենկոյի օգտին քվեարկել է մասնակիցների 80.23 տոկսը։

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ստացած ձայների քանակով երկորդ տեղում Սվետլանա Տիխանովսկայան է, նրա օգտին քվեարկել է 9.9 տոկոսը։ Աննա Կոնոպացկայան ստացել է ձայների 1.68 տոկոսը, Անդրեյ Դմիտրևը՝ 1.04 տոկոսը, Սերգեյ Չերեչենը՝ 1.13 տոկոսը։ Բոլորին դեմ քվեարկել է ընտրողների 6.02 տոկոսը։


Ըստ աղբյուրի, Բելառուսի մայրաքաղաքում ու այլ քաղաքաներում իրավիճակը մնում է լարված։ Արդյունքներից դժգոհ կազմակերպություններն ու քաղաքացիները փողոց են դուրս եկել։ Մարդկանց ցրելու համար ոստիկանությունն օգտագործում է արցունքաբեր գազ ու լույս արձակող նռնակներ։

Իրավապաշտպանները հայտարարում են  մեկ մարդու զոհվելու մասին։ Կան տասնյակ վիրավորներ։


Комментариев нет: