Տավուշում այդ ո՞ր սխրագործությունների համար են 70 հոգու պարգևատրում Մարտական խաչով․ Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/19/2020

Տավուշում այդ ո՞ր սխրագործությունների համար են 70 հոգու պարգևատրում Մարտական խաչով․ Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 տասնյակը պարգևատրվեցին «Մարտական խաչ» շքանշանով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իրեն ուղղված մի քանի հարցերին։ Լրագրողը խնդրեց նախագահին՝ զուգահեռներ անցկացնել տավուշյան դեպքերի և ապրիլյան պատերազմի միջև։ Սերժ Սարգսյանն ասաց, որ որևէ կերպ չի կարելի ապրիլյան պատերազմը և տավուշյան իրադարձությունները միմյանց հետ համեմատել. «Անշուշտ, Տավուշում մեր ԶՈՒ-ն իրեն լավագույնս դրսևորեց ու կատարեց չափազանց կարևոր խնդիր։ Ցանկալի կլիներ, որ մեր հանրությունը, այդ թվում՝ ես, մի քիչ ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե հատկապես ո՞ր սխրագործության համար 71 հոգին պիտի պարգևատրվեն «Մարտական խաչով». չափազանց կարևոր հանգամանք է, հատկապես ինձ համար»։

 Մանրասները՝ տեսանյութում:


No comments:

READ MORE