Այսուհետ Սևանա լճից յուրաքանչյուր որսված ձկան քաշը պետք է լինի 0,5 կիլոգրամ և ավելի։ Այս մասին այսօր ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ վաղ առավոտից մեկնարկելու է արդյունագործական ձկնորսության նոր կարգի գործադրումը։ «Այսօր ինքներդ եք ականատես այն վիճակին, որ ունենք շուկաներում, վաճառքի կետերում, փողոցներում, մայթեզրերին, երբ 4, 5 շատ դեպքերում մինչև 7 հատ սիգը վաճառվում է ընդամենը 1000 դրամով։ Դա ազգային հարստության անպատասխանատու մսխում է մեր սերնդի որոշ ներկայացուցիչների կողմից, իրենց արտոնյակ համարող որոշ շրջանակների թողտվության և հովանավորչության պարագայում»,- նշեց Պետրոսյանը։ Նախարարը կոչ արեց քաղաքացիներին համախմբվելու՝ հանուն Սևանի փրկության․ «Կոչ եմ անում մեր բոլոր իրավագիտակից քաղաքացիներին շուկաներից, փողոցներից, առևտրի սրահներից որևէ դեպքում կես կիլոգրամից ցածր մանրաձուկ չգնել։ Տվյալ պարագայում ահազանգել ոստիկանություն, ինչպես նաև մեր գերատեսչության թեժ գծերով։ Ամենակարճ ժամկետներում նվազեցնելով այդ մանրաձկան պահանջարկը, ես վստահ եմ, որ որոշ անբարեխիղճ ձկնորսներ նաև զերծ կմնան մանրաձուկ որսալուց, այդպիսով նաև մանրաձկան որսից սպառնացող սիգի պոպուլյացիայի անհետացման վտանգը կչեզոքացվի»,- նշեց նախարարը։ Վերջինիս խոսքով՝ ապօրինի ձկնորսությունը ոչ մի դեպքում չեն հանդուրժելու և կիրառելու են համապատասխան միջոցներ․ «Այս փուլի համար մինչև հոկտեմբեր մենք սահմանաչափ ենք սահմանել 200 տոննա թույլատրելի քանակը, և արդեն Շրջակա միջավայրի նախարարության հետ պայմանագրեր են կնքել շուրջ 110 տնտեսվարողներ։ Ընդհանուր սահմանաչափը հասել է շուրջ 150 տոննայի։ Այսինքն՝ նույնիսկ կառավարության որոշմամբ սահմանված 200 տոննա պաշարը, որը թույլատրելիի մեջ է 0,5 կիլոգրամ և ավելի ձկնապաշարի որսի համար, չի լրացել։ Եվս 50 տոննայի լիմիտ ունենք։ Եթե կլինեն շրջանակներ, ովքեր ուշացել են այս գործընթացից, մենք կարող ենք քննարկել, որ կառավարությանը միջնորդեմ, որ հավելյալ քվոտաներ իջեցնեն նաև նոր շրջանակների համար։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ որևէ դեպքում չենք հանդուրժելու ապօրինի ձկնորսությունը, արգելված ձկնատեսակների, ձկնաչափերի որսը Սևանա լճում և իհարկե սահմանված նորմերի շրջանցումը»,- եզրափակեց նախարարը։ Մանրամասները՝ տեսանյութում։
Translate
կարդացեք նաև
-
Խոյ: Օրը բարենպաստ է նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր աշխատում են առևտրի ոլորտում, զբաղվում են կոմերցիայով կամ գործնական միջոցառում...
-
հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Շանգրիլա» խաղատան դիմաց ...
-
Խոյ: Փորձում եք լողալ հոսանքի ուղղությամբ, սակայն, հիշե՛ք, որ այն ձեզ կարող է անսպասելի տեղեր հասցնել: Դժգոհելու առիթ չեք ունենա, քանզի օր...
-
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 19-ին ստորագրել է «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների, մի կողմից, և...
8/21/2020
New
7 հատ սիգը վաճառվում է 1000 դրամով․ սա ազգային հարստության մսխում է․ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
-
հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Շանգրիլա» խաղատան դիմաց ...
-
Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։ «Կարմիր շրթներկը երբեք սխալ չի լինում, հատկապես ա...
-
Հայաստանում օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան է՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը առաջիկա 4 օրերին ցերեկն...
-
Ավտովթար-հրդեհ Երևանում.Opel-ը վերածվել է մոխրակույտի.վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիներըհուլիսի 30-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղում դեռևս անհայտ ...
Комментариев нет:
Отправить комментарий