Դ. Տոնոյանը ներկա է գտնվել միջազգային բանակային 6-րդ խաղերի և Բանակ-2020 ցուցահանդեսի բացման արարողությունը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/23/2020

Դ. Տոնոյանը ներկա է գտնվել միջազգային բանակային 6-րդ խաղերի և Բանակ-2020 ցուցահանդեսի բացման արարողությունը

Օգոստոսի 23-ին Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Պատրիոտ» ավանում կայացել է միջազգային բանակային վեցերորդ խաղերի և Բանակ-2020 ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:


Նախարար Տոնոյանը բացման արարողությունից անմիջապես հետո զրուցել է բանակային խաղերի հայ մասնակիցների և հրամանատարների հետ, մաղթել հաջողություններ մրցույթներում:

Комментариев нет: