Լողազգեստով 53-ամյա Սալմա Հայեկի մարմինը զարմացրել է երկրպագուներին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/22/2020

Լողազգեստով 53-ամյա Սալմա Հայեկի մարմինը զարմացրել է երկրպագուներին

Մեքսիկացի դերասանուհի Սալմա Հայեկը Հունաստանում արված լուսանկար է հրապարակել, որում բիկինի է կրում եւ ուրախացրել է երկրպագուներին։ Լուսանկարը հրապարակվել է նրա Instagram-յան էջում։


Կադրում 53-ամյա դերասանուհին նստած է սեղանի շուրջ, կրում է սեւ լողազգեստ ու արեւային ակնոց։ Նա պատկերված է՝ բաժակը ձեռքին։ «Մի քիչ սուրճ»,- հրապարակումը մակագրել է Հայեկը, որն ավելի քան 815 հազար լայք է հավաքել։
Երկրպագուներին զարմացրել է դերասանուհու սլացիկ մարմինը, եւ նրանք սկսել են մեկնաբանություններում հաճոյախոսություններ անել նրան։ «Վստա՞հ ես, որ շուտով 54 տարեկան ես դառնալու», «Դու հիասքանչ ես ու հիանալի մարմին ունես», «Սեքսուալ», «Պարզապես դիցուհի», «Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը»,- հիացել են նրանք։

Ավելի վաղ Սալմա Հայեկը լողազգեստով ու առանց դիմահարդարման լուսանկար էր հրապարակել։ Նա կադրում շագանակագույն բիկին էր կրում ու շպարված չէր։


Комментариев нет: