Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մասիսում մեկամյա որդուն 500 հազար դրամով վաճառելու դեպքից - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/17/2020

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մասիսում մեկամյա որդուն 500 հազար դրամով վաճառելու դեպքից



Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ ամիսներ առաջ Մասիս քաղաքի մի բնակչուհի վաճառել է իր մեկ տարեկան որդուն: Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 14-ին քրեական ոստիկանության գլխավոր եւ Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ միջոցառումներով ստուգվեց ստացված տեղեկությունների իսկությունը, եւ 35-ամյա կինը բաժին հրավիրվեց:

Պարզվեց, որդուն 500 հազար դրամով վաճառելու նպատակով, Երեւանի Նուբարաշեն համայնքում բնակվող ամուսինների հետ համաձայնության է եկել, մայիսի 5-ին գնացել են Մասիսի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին, երեւանաբնակ տղամարդը ճանաչել է երեխայի հայրությունը, վերցրել են նոր ծննդյան վկայական: Օրեր անց տղայի կենսաբանական մայրը պայմանավորված 500.000 դրամից ստացել է 200 հազարը, ավելի ուշ ամուսինները նրան եւս 100.000 դրամ են վճարել եւ այդքանով սահմանափակվել:


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

No comments:

READ MORE