Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել: Կնոջ դիակի փորձաքննությամբ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով: Մահվան պատճառ է հանդիսացել սրտամկանի սուր ինֆարկտը: Նշեմ, որ կինը անձնական հայացքներից ելնելով՝ չի դիմել առողջության առաջնային պահպանման օղակ կամ որևէ այլ բժշկական կազմակերպություն»,- գրել է Նիկողոսյանը:
Նախարարի մամուլի խոսնակը նշել է, որ 2020 թվականի ընթացքում սա թվով 2-րդ մայրական մահվան դեպքն է` կրկին ոչ մանկաբարձական պատճառով:
Առողջապահության նախարարությունը կոչ է անում առողջական վիճակին վերաբերող ցանկացած հարցի դեպքում դիմել բժշկի` անցանկալի և, երբեմն, աղետալի հետևանքներից խուսափելու համար:

No comments:
Post a Comment