Բեյրութում հայ վիրավորները 250-ից 300-ն են․ կան մարդիկ, որոնց վիճակը լուրջ է․ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/14/2020

Բեյրութում հայ վիրավորները 250-ից 300-ն են․ կան մարդիկ, որոնց վիճակը լուրջ է․

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայերից 250-300 վիրավոր կա։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ «Գնացինք, հանդիպեցինք մի քանիսին։ Կան մարդիկ, որոնց երեսը խազվել է, բայց կան նաև մարդիկ, որոնք լուրջ վիճակում են։ Հետևաբար դժվար է ասել՝ ինչ վիճակում են գտնվում։ Մարդիկ կան, որոնք ապաքինվել են, կան մարդիկ, որոնք դժվարությամբ են քայլում, ամբողջ ձեռքը կոտրված էր, ամբողջ երեսը կապույտ էր։ Ամեն տեսակի վիրավորներ կան, ապաքինվում են։ Զոհերի մասին մեզ Լիբանանում ասացին 13-ն են»,- նշեց Սինանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։



Комментариев нет: