2 եւ 4 ամյա տղաների 26-ամյա հայրը վթարից հետո չի խոսում եւ չի քայլում. ընտանիքը օգնության կարիք ունի (ֆոտո) - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/17/2020

2 եւ 4 ամյա տղաների 26-ամյա հայրը վթարից հետո չի խոսում եւ չի քայլում. ընտանիքը օգնության կարիք ունի (ֆոտո)

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ, 2 եւ 4 ամյա տղաների հայր 26-ամյա Գարիկ Մուրադյանը վթարից հետո գրեթե 10 ամիս է, ինչ կորցրել է քայլելու եւ խոսելու ունակությունը:

Ողբերգական օրվանից  հետո երկար ժամանակ երիտասարդը կոմայի մեջ է գտնվել, կնոջ ` Նաիրայի խոսքով, վերջերս երեխաներին եւ իրեն տեսնելիս ռեակցիան փոխում է. բժիկների խոսքով` ճանաչում է ընտանիքի անդամներին:


«3-րդ ամսից սկսած աչքերը բացել է, որոշակի ռեակցիաներ է սկսել ցույց տալ, եւ դեկտեմբերից էլ տեղափոխվել է «Աջակցություն վիրավոր զինվորներին» վերականգնողական կենտրոն եւ վերականգնողական բուժում պետք է ստանա: Արդեն բժիշկները հույս են տալիս, որ ռեակցիաներ է տալիս եւ վերականգնողական բուժում ստանալուց հետո եթե ինքը դուրս գա յադ վիճակից եւ կքայլի եւ կխոսի, քանի որ ուղեղի այդ հատվածները չեն վնասվել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գարիկ Մուրադյանի կինը` Նաիրան:

Նշենք, որ 26-ամյա երիտասարդը ստացել էր կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ՝ արյունազեղման և բազմաթիվ կոտրվածքների տեսքով։

Այս 10 ամիսների ընթացքում ընտանիքը երիտասարդի բուժման համար ծախսել է մոտ 20 միլիոն դրամ, վաճառել եւ գրավ են դրել շարժական ու անշարժ գույքը:

Գարիկի կնոջ` Նաիրայի խոսքով` իրենք հողամաս են մշակում են իրենց ապրուստը կարողանում  են հոգալ, բայց չեն կարողանում հոգալ Գարիկի բուժման ծախսերը, որը կազմում է  ամսական մոտ 1, 5 միլիոն դրամ:

«Մեզ համար դժվարն այս պահին տան գրավը վճարելն է եւ վերականգնողական բուժման համար, որ ամսական կազմում է 1.5 միլիոն դրամ եւ դրան գումարած 300 հազար դրամի դեղորայք: Նրա վիճակը այժմ շատ է փոխվել, սկսել է նախկին տեսքին վերադառնալ եւ զգում ենք, որ վերականգնվում է»,-ասաց նա:

Նաիրան նշեց, որ բուժման համար զեղչ նախատեսված չէ իրենց համար, քանի որ զինծառայողների համար է կենտրոնը ծառայում, նաեւ չեն օգնել Աննա Հակոբյանի եւ Գագիկ Ծառուկյանի հիմնադրամից, որոնց նա դիմել է ամիսներ առաջ:

«Միայն վարչապետի աշխատակազմից են 200 հազար դրամով օգնել»,- ասաց նա:

Գարիկին օգնել  ցանկացողներըկարող են իրենց փոխանցումները կատարել հետևյալ հաշվեհամարներին կամ կապ հաստատել Գարիկի կնոջ՝Նաիրայի հետ` 077 170306 հեռախոսահամարով:

Բանկ`vtb

AMD 16017438229304

USD 16017438229305

Swift code: CITIUS33

EUR 16017438229306

Swift code: OWHBDEFF

RUR 16017438229307

БИК 044525187, ИНН 7702070139

Ստացող Նաիրա Բունիաթյան


No comments:

READ MORE