Սևան-Երևան մայրուղու 2 քանդակի վերկանգնման համար հայտարարվել է 2-րդ մրցույթը - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/25/2020

Սևան-Երևան մայրուղու 2 քանդակի վերկանգնման համար հայտարարվել է 2-րդ մրցույթը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է Սևան-Երևան մայրուղու վրա գտնվող մի քանի քանդակագործական ստեղծագործությունների վերականգնման համար երրորդ մրցույթը: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երևի հիշում եք, որ կառավարության նիստում հանձնարարական էի տվել վերականգնել Հայաստանի մայրուղիներին հարակից մի շարք քանդակագործական ստեղծագործություններ: Դրանցից երկուսի՝ Սևան-Երևան մայրուղու վրա գտնվող «Ճանապարհաշինարարներ»-ի և «Արձագանք»-ի վերականգնման և հարակից տարածքների բարեկարգման համար կառավարությունը դեռ գարնանը հատկացրել է համապատասխանաբար 176 միլիոն և 76 միլիոն դրամ: Հունիս և հուլիս ամիսներին ԿԳՄՍ նախարարությունը հրապարակային մրցույթ է հայտարարել՝ վերականգնման աշխատանքներն իրականացնող ընկերություն ընտրելու համար: Երկու մրցույթներն էլ չեն կայացել՝ մասնակից չլինելու պատճառով»,- գրել է Փաշինյանը:


Նա հայտնել է, որ օգոստոսի 24-ին ԿԳՄՍ նախարարությունը երրորդ մրցույթն է հայտարարել: Վարչապետը հույս է հայտնել, որ այս անգամ մասնակիցներ և հաղթողներ կլինեն, ինչի պարագայում ոչ միայն մշակութային հարց կլուծվի, այլև տնտեսական, որովհետև կապիտալ այդ ներդրումը ենթադրում է նաև նոր աշխատատեղեր:

No comments:

READ MORE