Սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները կարող են կանոնավոր չվերթներ սկսել ԱՊՀ երկրների մեծ մասի, այդ թվում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ. հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կայունացել է: Բացի դրանից, արդեն սեպտեմբերից Ռուսաստանը մտադիր է սկսել կորոնավիրուսի պատվաստանյութի արդյունաբերական արտադրություն: Համաճարակային իրավիճակը լավանում է նաև համագործակցության երկրներում: Ընդ որում, այդ երկրները մտադիր են ռուսական պատվաստանյութ ձեռք բերել, ինչը ևս կօգնի վերականգնել մարդասիրական ու գործնական կապերը Ռուսաստանի հետ:

Комментариев нет:
Отправить комментарий