Պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 19-ին ժամանակավորապես փակ կլինի Օհանավան-Սաղմոսավան ճանապարհը - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/18/2020

Պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 19-ին ժամանակավորապես փակ կլինի Օհանավան-Սաղմոսավան ճանապարհը

Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում վաղը՝ օգոստոսի 19-ին‚ ժամը 16.00-19.00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։

Հիշեցնենք‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 - կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգմամբ պայմանավորված‚ երթեւեկության համար ժամանակավորապես փակ է։ Պայթեցման աշխատանքների հետեւանքով վաղը՝ ժամը 16.00-19.00‚ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ կլինի նաեւ նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։


Հայցում ենք երթեւեկության մասնակիցների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար։

No comments:

READ MORE