ԱՄՆ-ը Լիբանանին 17 մլն դոլարի օգնություն է տրամադրել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/08/2020

ԱՄՆ-ը Լիբանանին 17 մլն դոլարի օգնություն է տրամադրել


Միացյալ Նահանգների իշխանությունները 17 միլիոն դոլար են տրամադրել Լիբանանին որպես անհետաձգելի օգնություն Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունից հետո: Oգոստոսի 7-ին այդ մասին հայտնել են Լիբանանի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանությունում: ԱՄՆ-ն արդեն 17 միլիոն դոլարի հրատապ օգնություն Է տրամադրել սոսկալի պայթյունի հետեւանքների դեմ պայքարի համար:

Վաշինգտոնը կշարունակի աջակցություն ցույց տալ Լիբանանի ժողովրդին»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Միացյալ Նահագների դիվանագիտական ներկայացուցչության Twitter-ում: Այնտեղ նաեւ նշված Է, որ օգնությունը ներառում Է այդ թվում դեղորայքի եւ պարենի մատակարարումներ:


Комментариев нет: