Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 166 նոր դեպք, 5 մահ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/09/2020

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 166 նոր դեպք, 5 մահ



Հայաստանում օգոստոսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 166 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39985-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 777 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Օգոստոսի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1005-ի:


Մեկ օրում առողջացածների թիվը 452 է, ընդհանուր առողջացածներինը՝ 32008, փաստացի բուժվողներինը՝ 6972 (մեկ օրում նվազել է 291-ով): Մեկ օրում թեստավորվել է 1394 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 172994 քաղաքացի:


Комментариев нет: