Սոլակ գյուղի ժայռից վայր ընկած 16-ամյա պատանու վիճակը ծայրահեղ ծանր է. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

8/17/2020

Սոլակ գյուղի ժայռից վայր ընկած 16-ամյա պատանու վիճակը ծայրահեղ ծանր է. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ


«Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին
ժայռից գլորվելով ընկել է ցած (մոտ 20 մ․): ԱԻՆ-ը դուրս է բերել տղային տեղանքից, որից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ունի համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկրերի ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ ողերի կոմպրեսիոն կոտրվածք: Տեղափոխվել է շոկային վիճակում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը:

No comments:

READ MORE