Հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից
Նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում նույնպես ուսումնական գործընթացը կկազմակերպվի ոչ հեռավար՝ սանիտարահիգիենիկ կանոնների խստիվ պահպանմամբ:
Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկայում:
Նյութը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջից:
Խմբագրեց՝ Տաթև Սիրունյանը
No comments:
Post a Comment