Կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի կայուն անկում ունենք․ 15 տոկոս է․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

8/07/2020

Կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի կայուն անկում ունենք․ 15 տոկոս է․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



Կորոնավիրուսային իրադրությունը Հայաստանում աստիճանաբար թուլանում է, բայց, ըստ էության, ամենօրյա նոր դեպքերի հայտնաբերման բացարձակ թվերը շարունակում են բարձր մնալ։ Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հիմա կա վստահություն, որ դեպքերի հայտնաբերելիությունը բարձրացել է։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ այժմ թեստավորվածների շրջանում հայտնաբերված դեպքերի կայուն նվազում է նկատվում։ «Մենք 30-ից ավելի տոկոս ենք ունեցել, սակայն դրանից հետո ունենք կայուն անկում՝ մինչև 15 տոկոս, և հույս ունենք, որ կհասնենք 10 տոկոսի։ Դրան հասնելու համար մենք պրոակտիվ նախաձեռնողական գործողություններ ենք իրականացնում․ վերցնում ենք ռիսկային փակ հաստատություններ, կոլեկտիվներ կամ փակ հաստատություններ՝ հետազոտելու»,- մասնավորապես նշեց Թորոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։


© factor.am

Комментариев нет: