Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mercedes-ն ու Honda-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

7/09/2020

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mercedes-ն ու Honda-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ազատամուտ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին՝ մահացածը Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչ, 29-ամյա Համլետ Մելքոնյանն էր: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Սասուն Աբաղյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Հայկ Մանուկյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© shamshyan.com







Комментариев нет: