«Շանգրի լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից․ 700 նոր գործազուրկ Հայաստանում ԿԱՐԵՎՈՐ «Շանգրի լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից․ 700 նոր գործազուրկ Հայաստանում - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/10/2020

«Շանգրի լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից․ 700 նոր գործազուրկ Հայաստանում ԿԱՐԵՎՈՐ «Շանգրի լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից․ 700 նոր գործազուրկ Հայաստանում


Ինչպես տեղեկանում ենք azdarar.am համակարգից, ՀՀ ֆինանսների նախարարությունը ս․թ․ հուլիսի 8-ին կայացած նիստի արդյունքում ուժը կորցրած է ճանաչել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան։ Խոսքը վերաբերում է հայտնի «Շնգրի լա» խաղատանը։

Որոշման հիմքում ընկած է այն, որ խաղատունը չի վճարել ս․թ․ երրորդ եռամսյակի համար սահմանված պետական տուրքը։ Նկատենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ դրության պատճառով պարետի որոշմամբ ս․թ․ մարտի 22-ից խաղատունը չի գործում։

«Շանգրի լան» Հայաստանում խաղատան գործունեություն իրականացնող  ամենամեծ ընկերությունն էր, որտեղ աշխատում էր մոտ 700 մարդ։ Փաստորեն, Հայաստանում գործազուրկների թիվը կավելանա ևս 700-ով։


Խաղատան գործունեության կասեցման հետևանքով պետությունը կզրկվի նաև խոշոր հարկերից։



Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր