Forbes. Ադրբեջանը Կովկասյան անօդաչուների պատերազմում սպառնում է Չեռնոբիլյան ոգով «աղետ» - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/18/2020

Forbes. Ադրբեջանը Կովկասյան անօդաչուների պատերազմում սպառնում է Չեռնոբիլյան ոգով «աղետ»


Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը կրկին վերաճել է բաց պատերազմի, հայտնում է Forbes-ը:

Ադրբեջանը հիմա սպառնացել է օգտագործել իր հնարավորությունները, որպեսզի հարվածի Հայաստանի միակ ատոմային էլեկտրակայանին, նշում է պարբերականը:


«Հաղորդվում է մարտերում առնվազն 16 մարդու զոհվելու մասին: Կրկին հայտնվել են անօդաչու թռչող սարքեր, երկու կողմերը հայտարարում են հակառակորդի խփված անօդաչուների մասին: Ադրբեջանը հերքում է ոչ պակաս 13 խփված դրոնների մասին Հայաստանի հայտարարությունները: Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարում են, որ ադրբեջանական դրոնները գրոհել են Բերդ քաղաքի քաղաքացիական օբյեկտների վրա: Մարտերը, կարծես, դադարեցվել են, բայց իրավիճակը լարված է: Ադրբեջանում հազարավոր ցուցարարներ են դուրս եկել փողոցներ՝ ի նշան աջակցության ռազմական ուժով Լեռնային Ղարաբաղը վերցնելու»,- նշում է Forbes-ը:

Պարբերականը հայտնում է, որ ամենատագնապալի զարգացումը միջուկային «աղետի» սպառնալիքն է, որը հինգշաբթի հնչեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության  մամուլի քարտուղար Վագիֆ Դարգյահլին: Այնուհետեւ լրատվամիջոցները համապատասխան հայտարարությունը մեջբերել են՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

«Մեծամորի ատոմային էլեկտրակայանը կառուցվել է նույն ժամանակ, ինչ Չեռնոբիլինը՝ 1970-ական թվականներին: Այն փակվել էր 1988 թվականին՝ մասշտաբային երկրաշարժից հետո, բայց նորից բացվել էր 1994 թվականին, քանի որ Հայաստանը էներգիայի չափազանց մեծ կարիք ուներ: Այն երբեմն բնութագրվում է որպես աշխարհում ամենավտանգավոր ատոմային էլեկտրակայանը»:

Պարբերականը նշում է, որ այս սպառնալիքը հնչել է Մինգեչաուրի ջրամբարի վերաբերյալ իբր Հայաստանի  սպառնալիքից հետո, որը պարունակում է 15 մլրդ խորանարդ մետր ջուր եւ ապահովում է կենսականորեն կարեւոր հիդրոէլեկտրակայանի աշխատանքը: «Հայաստանը հերքում է, որ հանդես է եկել նման սպառնալիքով՝ հայտարարելով, որ իրենք երբեք չեն հարձակվել քաղաքացիական օբյեկտների վրա եւ չեն նախատեսել ջրամբարին հարված»,- նշում է հոդվածի հեղինակը:

«Նման տիպի հայտարարությունները հանցագործություն են»,- լրագրողներին ասել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը (տեղեկատվկան ճգնաժամային կենտրոնի պատասխանատուն է – խմբ.»,- նշում է Forbes-ը:


Комментариев нет: