Գիտնականները պարզել են COVID-19-ի ազդեցությունը ուղեղի վրա - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/10/2020

Գիտնականները պարզել են COVID-19-ի ազդեցությունը ուղեղի վրա



Լոնդոնի Համալսարանական քոլեջի (UCL) գիտնականներն ուղեղի հիվանդությունների ալիք էին կանխատեսել՝ COVID-19-ի պատճառով: Համապատասխան գիտական հոդվածը հրապարակվել է Brain ամսագրում:

Մասնագետներն ուսումնասիրել են 16-85 տարեկան 43 հիվանդի հիվանդության ընթացքը:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանցից 10-ի մոտ ուղեղի ժամանակավոր դիսֆունկցիաներ են հայտնաբերվել, իսկ 12-ի մոտ՝ բորբոքում, որոնցից մի քանիսը սուր տարածված էնցեֆալոմիելիտ է եղել:


Հայտնաբերվել են նաև այլ լուրջ վնասվածքներ, ինչպիսիք են ինսուլտները:
Ընդհանուր առմամբ, աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցում է 9 միլիոնը, համավարակի ընթացքում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 400 հազար մարդ:



Комментариев нет: