Հայաստանում COVID-19-ով վարակվածների թիվն անցավ 30 հազարը, մեկ օրում մահացել է 20 հիվանդ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

7/09/2020

Հայաստանում COVID-19-ով վարակվածների թիվն անցավ 30 հազարը, մեկ օրում մահացել է 20 հիվանդ




Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 526 նոր դեպք։ Մեկ օրում կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել, որից 6-ը, ըստ ԱՆ-ի, այլ հիվանդություններից։ Ընդհանուր առմամբ մահացել է կորոնավիրուսով 705 հիվանդ, որից 170-ը՝  այլ հիվանդություններից։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 65 (կին), 61 (կին), 74 (կին), 70 (տղամարդ), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 68 (կին), 90 (կին), 81 (տղամարդ), 52 (կին), 65 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 170 է:

ԱՆ փոխանցմամբ, մեկ օրում 573 առողջացած կա։


Հուլիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30346 դեպք, որոնցից 18000-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11.641 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 129.166 թեստավորում:


Комментариев нет: